Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության հզորացման շրջանակում  650 զինվորական ուղարկել Մալի, տեղեկացնում է  Deutche Welle-ն: Այդ մասին պատմել է երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:  

Նշվում է, որ ԳԴՀ-ի զինվորականների թվի ավելացումը կնվազեցնի ֆրանսիական զորամիավորումների ծանրաբեռնվածությունը, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ ուժեր տրամադրել  «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի համար:

ԳԴՀ-ի զինվորականների խնդիրը կլինի նպաստել Մալիի իշխանությունների եւ ապստամբների ջոկատների միջեւ խաղաղ համաձայնագրի կնքմանը: