«Իսլամական պետության» ահաբեկիչները պատասխանատվություն են ստանձնել Թունիսի մայրաքաղաքում նախագահական պահակախմբով ավտոբուսի պայթեցման համար, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտը Թունիսի մայրաքաղաքում պայթեցրել է նախագահական պահակախմբով ավտոբուսը:

Երկրում 30 օրով արտակարգ դրություն է  մտցվել:  Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության զոհ է դարձել  13 մարդ: