Առաջիկա օրերին Փարիզում կլիմայի փոփոխությունների հետ կապված միջազգային խորհրդաժողովի ժամանակ Թուրքիայի նխագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նման ենթադրություն են արել թուրքական մի քանի իշխանամետ լրատվամիջոցներ։

Այդ ենթադրության տրամաբանությունն այն է, որ եթե գագաթնաժողովին մասնակցում են թե ՌԴ նախագահ Պուտինը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեսականորեն հնարավոր է նրանց հանդիպումը, չնայած նրանց միջեւ հանդիպում պլանավորված չէ։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել, թե իբր առաջիկա օրերին հանդիպելու են Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի ուշ ռուսական կողմը հերքեց այս տեղեկությունը։