Ռուս հրուշակագործները Պետերբուրգում «Շոկոլադի տոն» փառատոնին կներկայացնեն Վլադիմիր Պուտինի լիահասակ շոկոլադե քանդակը, հայտնում է «Բիզնես նորությունների գործակալությունը»՝ վկայակոչելով փառատոնի կազմակերպիչներից մեկի՝ Միխայիլ Լոբչենկովի հաղորդագրությունը:

«Մեր նախագահի ժողովրդականությունը աշխարհում հասել է այն մակարդակին, երբ կարելի է ասել, որ նա աշխարհի ամենաճանաչված մարդկանցից մեկն է: Միանգամից ուզում եմ ասել, որ այս ակցիան քաղաքական կամ գաղափարախոսական չէ: Մենք պարզապես որոշել ենք Վլադիմիր Վլադիմիրի քանդակը պատաստել բնական մեծությամբ: Մենք ուսումնասիրել ենք բաց աղբյուրները ու պարզել, որ մեր նախագահը մոտավորապես 70 կգ է կշռում ու մոտավորապես 170 սմ հասակ ունի»,- հայտնել է Լոբչենկովը:

Նրա խոսքով, քանդակն արդեն 77 կգ է կշռում ու հասակն էլ 172 սմ է: Նա նաեւ հավելել է, որ իրենք մտադիր են Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հայտ ներկայացնել:

Հայտնում են, որ շոկոլադե Պուտինը կժպտա ու «ցույց կտա մեծ մատը», իսկ ոտքերի մոտ հավանաբար մի շոկոլադե շուն նստած կլինի: