Բելգիայի հարավում` Օվլե քաղաքում հակաահաբեկչական գործողություն է սկսվել, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով La Nouvelle Gazette-ին:

Քաղաքը Ֆրանսիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա է: Գործողությունը կապված է Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի հետ: 

Բելգիայի ոստիկանության` հակաահաբեկչական գործողությունները չլուսաբանելու կոչով պայմանավորված` տվյալներ առայժմ չեն ներկայացվում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի իշխանությունները մի շաբաթով երկարաձգել են Բրյուսելում առավելագույն վտանգի ռեժիմը: