Սիրիական բանակը վերացրել է մի գրոհայինի, որը կապված էր Լիբանանի մայրաքաղաքում ավելի քան 40 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության հետ:  Այդ մասին տեղեկացրել է լիբանանյան  «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Առայժմ տեղեկություն չկա, թե ահաբեկչական որ խմբավորմանն է պատկանել ծայրահեղականը: Ավելի վաղ  Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ արտագրոհի համար պատասխանատվություն է ստանձնել  «Իսլամական պետություն» խմբավորումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: