Թուրքիայի ՌՕՈւ-ն որեւէ փորձ չի կատարել ռուսական Սու-24 օդանավի հետ կապ հաստատելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ըստ օբյեկտիվ հսկողության հստակ տեղեկությունների՝ մեր օդանավը չի հատել Թուրքիայի սահմանը: Դա հաստատում են նաեւ Սիրիայի ՀՕՊ տվյալները: Ավելին՝ Հմեյմիմ օդանավակայանի ռադիոլոկացիոն հետախուզության տվյալների համաձայն՝ նկատվել է Թուրքական ՌՕՈւ օդանավի կողմից Սիրիայի տարածքը հատելու փաստը»,- մեջբերում է Զախարովայի խոսքը Gazeta-ն:
Զախարովան նշել է, որ թուրքական օդանավը որեւէ փորձ չի կատարել կապ հաստատել ռուսական ռմբակոծիչի հետ:




























