Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ ԱՄՆ-ին հայտնի են այն մարդիկ, որոնք «պարում էին» ռուս օդաչուի մարմնի շուրջ:  

Նրա խոսքով, սոցցանցերում նույնիսկ առկա են նրանց տվյալները, ովքեր երկրից կրակել են օդաչուի վրա: 

«Մենք բոլոր տվյալներն ունենք ենթադրելու, որ Պետքարտուղարությունում տեղեկություն կա այն մասին, թե ովքեր են այդ մարդիկ: Մենք Պետքարտուղարությունից համապատասխան հայտարարություններ ենք սպասում: Ի վերջո, ո՞վ էր պարում ռուս օդաչուի մարմնի շուրջ» — նշել է նա, գրում է Gazeta-ն:

Դարձյալ Զախարովայի խոսքով, Ռուսաստանը Թուրքիայից հայտարարություն է սպասում այն մասին, թե Անկարայում ինչպես են վերաբերվում սպանված ռուս օդաչուի մարմինը ծանակողներին:

Այն մարդիկ, որոնց Անկարան փորձում է պաշտպանել, ԱԳՆ-ի ներկայացուցչի կարծիքով, խաղաղ քաղաքացիների հետ ոչ մի կապ չունեն: 

«Խոսքը զինված տաքգլուխների մասին է, որոնք գնդակահարել են ռուս օդաչուին, իսկ հետո ծանակել են նրա մարմինը», — ասել է նա: