Բելգիայի սպառնալիքների վերլուծության համակարգման կենտրոնը նվազեցրել է Բրյուսելում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Սպառնալիքի մակարդակն ամենաբարձր չորրորդից իջեցվել է երրորդ աստիճանի:

Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները Բրյուսելում վտանգավորության ամենաբարձր մակարդակի ռեժիմը երկարաձգել էին մեկ շաբաթով: Պատճառը նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններն են: Հիշեցնենք, որ դրանց հետեւանքով 130 մարդ է զոհվել: