Ռուսական օդանավի դեմ Թուրքիայի գործողությունները սուր քննադատության են արժանի։ Այս մասին հայտնել է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Կրասիմիր Կարակաչանովը, գրում է «Պիկ» բուլղարական պարբերականը։ Դա ակնհայտ սադրանք է Ռուսաստանի դեմ եւ բացահայտ նշան, որ Թուրքիան պաշտպանում է ԻՊ-ին, հավելել է պատգամավորը։
Նա մեկնաբանել է նաեւ Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարման դադարեցման հարցը։ «Եթե չես վճարում, գազն անջատում են։ Եկեք չդառնանք պարտված երկիր, որպեսզի ստիպված չլինենք գազ որոնել ուրիշ աղբյուրներից, չէ՞ որ նման գներով այն չես գտնի»։
Նա կարծում է, որ Բուլղարիայի իշխանությունները բավականաչափ քաղաքական կամք չեն ունեցել Հարավային հոսք նախագիծը ավարտին հասցնելու համար։ «Նախագահ Պիրվանովը խոսում էր այդ մասին, սակայն 6 տարի է անցել, եւ ոչինչ չի փոխվել»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ Կրասիմիր Կարակաչանովը կոչ է անում ճանաչել Բուլղարիայում Օսմանյան կայսրության կատարած հանցագործությունները։ Բուլղարիայի իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչում ոչ միայն հայերի, այլ նաեւ Ֆրակիայի բուլղարների ցեղասպանությունը։





























