Ռուսաստանում գնալով ավելի շատ հարցեր են առաջ գալիս Անկարայի իրական մտադրությունների վերաբերյալ, այդ թվում նաեւ` ահաբեկչության դեմ պայքարի առումով:  Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Մեզ մոտ գնալով ավելի շատ հարցեր են կուտակվում Անկարայի իրական մտադրությունների վերաբերյալ, մասնավորապես Սիրիայում ահաբեկչության վերացմամբ նրա իրական շահագրգռվածության աստիճանի եւ ՍԱՀ-ում իրավիճակի կարգավորմամբ նրա շահագրգռվածության   վերաբերյալ»,- ասել է Լավրովը: