Եվրոպացի զբոսաշրջիկներին արդեն գրավում է հայկական թռչուններին հետեւելը: Այդ մասին ասել է Թռչունների պաշտպանության հայկական ընկերակցության անդամ Ծովինար Հովհաննիսյանը: 

Նա նշել է, որ Հայաստանում արդեն կազմակերպվում են թռչնադիտման   ուղեւորություններ  (birdwatching), հանրապետությունում դիտակետեր են ստեղծվել: 

Թռչնաշխարհի սիրահարներին ամենից շատ ձգող վայրերից մեկը  «Արփի լճի ազգային պարկն է», որտեղ հանդիպում են երկրի Կարմիր գրքի մեջ մտցված շատ թռչուններ:   «Ընդ որում հնարավոր է տեսնել ոչ միայն թռչունների, այլեւ կաթնասունների: Արփի լճում կովկասյան ջրասամույրն է, որը եւս հազվագյուտ տեսակ է, իսկ այլ շրջաններում այլ տեսակներ կան», – հավելել է նա:

Զբոսաշրջիկներին հատկապես կարող են գրավել թռչունների էնդեմիկ տեսակները, որպիսիք Հայաստանում եւս գոյություն ունեն, հավելել է նա: