Նոյեմբերի 27-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Արամայիս Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնի թեւատակից հայտնաբերվել է դրամապանակ:

Արամայիս Թ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ այն գողացել է թիվ 41 երթուղու ավտոբուսում՝ ուղեւորուհուց:

Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտ:

Կատարվում է հետաքննություն: