Ֆինլանդիայի ոստիկանությունը հինգշաբթի ձերբակալել է մի միգրանտի, ում կասկածում են երկրի հարավում մի անչափահաս աղջկա նկատմամբ կատարած բռնի գործողությունների մեջ, հայտնում է Yle ֆիննական հեռուստառադիոհաղորդակցության ընկերությունը:

«Ձերբակալվել է մի 19 -ամյա երիտասարդ, որն արդեն չորս տարի է Ֆինլանդիայում է՝ ապաստան ստանալու նպատակով»,-ասված է Ֆինլանդիայի ոստիկանության Հարավարեւմտյան բաժանմունքի հայտարարության մեջ:

Զոհը 14-ամյա աշակերտուհի էր: Նա հարձակման է ենթարկվել նոյեմբերի 24-ին՝ Վարսինայս- Սուոմի նահանգի Ռայսիո քաղաքի տներից մեկում: Կասկածյալի ազգությւոնը չեն հայտնում:

Ներքին գործերի նախարարության գրասենյակի ղեկավար Փյայվի Ներգը հայտնել է, որ ոստիկանությունը հիմա բռնաբարությունների մոտավորապես տասնյակ դեպքեր է հետաքննում, որոնց մեջ կասկածում են ապաստան փնտրող միգրանտներին:

Ֆինլանդիայի ոստիկանությունը տարեկան բռնաբարությունների մոտավորապես հազար դեպք է հետաքննում: Հաճախ զոհը ճանաչում է հանցագործին, ու ոչ բոլոր դեպքերն են հասնում ոստիկանությանը գիտությանը, նշում է «ՌԻԱ Նովոստին»: