«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Կահիրեից ոչ հեռու գտնվող պատմական վայրում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով 4 ոստիկան է սպանվել: Այս մասին գրում է Associated Press-ը:

Զինյալների հրապարակած տեքստում նաեւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի կողմնակիցների դեմ հետագա հարձակումների սպառնալիք կա:

Ըստ GAZETA-ի, ներկայում պարզվում է զինյալների ուղերձի իսկությունը, սակայն նշվում է, որ այն նման է նրանց նախորդ ուղերձներին: