Նոյեմբերի 30-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել Սերբիայի Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Արիֆ Գրացաին, ով ս/թ. հունվարի 16-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր համակարգչային հանցագործություն կատարելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ա. Գրացան տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: