Սիդնեյի կենդանաբուժական համալսարանի ուսանողուհիները մերկացել են բարեգործական օրացույցի համար լուսանկարվելու համար: Այդկերպ նրանք օգնում են երաշտից տառապող գյուղացիներին: Այս մասին հաղորդում է Lifenews –ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Չորրորդ կուրսի ուսանողուհի Մեթ Քլիֆթոնը պատմել է, որ իրենց ակցիայի նպատակն այն է, որ հասարակության լայն շրջանակներին ներկայացնեն Ավստրալիայում վատագույն բնական աղետներից մեկի՝ երաշտի մասին:
«Ավստրալիան ավերիչ երաշտի տիրապետության տակ է: Մենք ուզում ենք վաճառել այնքան օրացույց, որպեսզի կարողանանք օգնել դժվար ժամանակներ ապրող գյուղացիներին: Նրանք պայքարում են ընտանի կենդանիների ողջ մնալու համար»,-հայտարարել է Քլիֆթոնը:





























