Մեքսիկացի հնագետները հայտնել են, որ մոտեցել են ացտեկյան ցեղերի հանելուկի լուծմանը: Նրանք մի անցում են հայտնաբերել, որը տանում է դեպի առաջնորդների երկու փակ դամբարան:
Հայտնի է, որ ացտեկները 1325 — 1521-ին դիակիզել են իրենց առաջնորդներին, բայց այն տեղը, որտեղ հանգչում են առաջնորդների մասունքները, անհայտ էր մնում: Լոնարդո Լուհանի գլխավորած հնագետների խումբն ավելի քան ութ մետր երկարությամբ թունել է հայտնաբերել, որը տանում է դեպի շրջանաձեւ հարթակի կենտրոն, որտեղ թաղված են այդ մասունքները, տեղեկացնում է Lifenews-ը:
Թունելի սկիզբը փակվել է երեք տոննա կշռող սալաքարով: Երբ 2013-ին գիտնականները բարձրացրել էին դա, դատարակ տարածության էին դեմ առել: Երկու տարի անհրաժեշտ եղավ սալաքարից մինչեւ դամբարանների մուտքը անցում փորելու համար: Վերջին մուտքերի բացումը կսկվի եկող տարի: Սակայն արդյոք այնտեղ կհայտնաբերվեն ացտեկների վերջին առաջնորդների դամբարանները, դեռեւս հայտնի չէ:
Գիտնականների միջազգային ընկերակցության գնահատականների համաձայն, Մեխիկոյի մոտակայքում` Տեմպլո Մայորի ավերակներում տեղակայված գտածոն կարող է օգնել հասկանալու ացտեկների քաղաքակրթության անհետացման առեղծվածը:





























