ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի խուսափելու Բելգրադում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից, որը խնդրում է Անկարան։
Նա հիշեցրել է, որ միջադեպի հաջորդ օրը բանակցել է Մեվլութ Չավուշօղլուի հետ եւ նրանից չի լսել ոչ մի նոր բան, բացի Անկարայի պաշտոնական դիրքորոշումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հիմա թուրքական կողմը խնդրում է առերես հանդիպում կազմակերպել Բելգրադում արտգործնախարարների խորհրդի շրջանակներում։ Մենք չենք խուսափի այդ շփումից, կլսենք, թե ինչ է մեզ ասում պարոն Չավուշօղլուն։ Միգուցե ինչ-որ նոր բան հնչի»,- ասել է Լավրովը կիպրոսցի գործընկեր Իոաննիս Կասուլիդիսի հետ բանակցությունների ավարտին։





























