Սիրիայում զոհված Սու-24 ռմբակոծիչի օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովին դեկտեմբերի 2-ին հուղարկավորել են Լիպեցկի քաղաքային գերեզմանատան Կենտրոնական ծառուղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սգո արարողությանը ներկա է եղել ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարյովը, Լիպեցկի նահանգապետ Օլեգ Կորոլյովը եւ Լիպեցկի ավիակենտրոնի ներկայացուցիչը։





























