Ղրիմը չորեքշաբթի երեկոյան սկսել է Ռուսաստանի մայրցամաքային հատվածից էներգակամուրջով էլեկտրաէներգիա ստանալ։ Էլեկտրամատակարարման մեկնարկը տվել է Ղրիմ ժամանած Վլադիմիր Պուտինը։ Դրանով Ղրիմը, որը մեկ շաբաթ էներգետիկ մեկուսացման մեջ էր, միացել է համառուսական էներգիայի մատակարարումների համակարգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպի Ղրիմ էներգակամուրջի մեկնարկը թույլ կտա թերակղզի մատակարարել 200 մեգավատ էլեկտաէներգիա։ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքով՝ դեկտեմբերի 20-ին կգործարկվի 200 մեգավատ հզորությամբ 2-րդ գիծը։ Դրանք կդառնան էներգակամուրջի առաջին մասը։

Հասանելի է
русскийԹեմա




























