Անհրաժեշտ է կոշտ հակազդել ծայրահեղականությանն ու մարդատյացությանը։ Սա է հասարակության եւ պետականության հիմքը։ Այս մասին Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը պատրաստ էր համագործակցել Թուրքիայի հետ տարածաշրջանային անվտանգության ամենազգայական հարցերով»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները զղջալու են կատարվածի համար։

Ընդ որում, նախագահը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում զենք թափահարել։

«Չի կարելի թույլ տալ ահաբեկիչների հետ որեւէ հանցավոր, արյունալի բիզնես»,- ասել է Պուտինը։