Իտալիայի քաղաքական ուժերը պահանջում են հրաժարվել Թուրքիային ԵՄ-ում ընդունել գաղափարից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին դեկտեմբերի 3-ին, հայտնել է «Սոցիալական շարժման» ներկայացուցիչ Միկելե Դ’Ուրսոն, որը Սիրիայում Անկարայի գործողությունների դեմ կազմակերպված ցույցի կազմակերպիչներից է:
«Երկիրը, որը պաշտապնում է ահաբեկչությունը, չի կարող ահաբեկչական հարձակման թիրախ դարձած Եվրոպայի մաս լինել: Ավելին, Թուրքիան գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի դեմ, որն իրականում պայքարում է «Իսլամական պետության» դեմ»,-ասել է նա:
Ուրսոն հիշեցրել է, որ ապացույցներ են ներկայացվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքը փող է վաստակում Սիրիայից նավթի մաքսանենգությունից՝ գնելով այն ԻՊ-ից:
Նա հայտարարել է, որ «Սոցիալական շարժումը» «Երիտասարդության ճակատի» եւ այլ կուսակցությունների հետ համատեղ, որոնք ավանդաբար ներկայացնում են Իտալիայում աջերի քաղաքականությունը, մտադիր են մի շարք ցույցեր կազմակերպել:





























