Ռուսաստանը սկսել է խորհրդային շրջանի յուրահատկություններն օգտագործել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  Դավութօղլուն, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ի կողմից քարտեզներով ու տեսագրություններով Թուրքիա-ԻՊ նավթային համագործակցության մասին ապացույցներին, ասել է, թե ՌԴ-ն այս քայլերով իրեն հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանի քարոզչությունը։

«Խորհրդային ժամանակներում քարոզչական մեքենա կար։ Ներկայում ՌԴ-ն Ռուսաստանը սկսել է խորհրդային շրջանի յուրահատկություններն օգտագործել։ Խորհրդային քարոզչության մեքենայի այդ ստերին ոչ-ոք լուրջ չի վերաբերվի»,-ասել է Դավութօղլուն։