Սիրիայի այն շրջանում, որտեղ խփվել էր ռուսական   Су-24-ը, ռուսաստանցիներ են կռվում: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այսօր միայն, քիչ առաջ նայեցի վերջին նյութերը այն տեղի մասին, որտեղ խփվել էր մեր ինքնաթիռը եւ զոհվել մեր մարտական ընկերը: Մերոնցից կան այնտեղ` ծագումով կովկասցիներ: Նրանք այնտեղ են, նա նրանց ուղղությամբ էր աշխատում:  Վերջին լուսանկարներն եմ նայել, որ իրենք են արել եւ ոչ մի տեղ չէին տեղադրել: Այդ լուսանկարները համացանցից չեն: Նրանք այնտեղ են, ավազակի մռութներ», — ասել է Պուտինը: