Բարբարա Սթրեյզանդը ֆիլմ կնկարահանի ռուս միապետուհի Եկատերինա Մեծի մասին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի գործողությունները կենտրոնացած են երիտասարդ Եկատերինայի կյանքի վրա, որն իշխանությունն իր ձեռքն է վերցնում ամուսնու ձեռքից:
Սթրեյզանդի նախորդ ռեժիսորական փորձը եղել է «Հայելին երկու դեմք ունի» ֆիլմը, որը նկարահանվել է 1996-ին:
Ռուս կայսրուհու մասին սա 4-րդ ֆիլմն է: Նոր ֆիլմի պրոդյուսերը Ջիլ Նեթերն է:





























