ՌԴ Պրիմորիեի երկրամասի կենդանաբանական այգու աշխատակազմը Տիմուր այծի համար լրացուցիչ քնավանդակ է դրել նրա ընկերոջ՝ Ամուր վագրի վանդակի կողքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով այգու տնօրեն Դմիտրի Մեզենցովին։

«Տիմուրը չի սիրում վագրից հեռու մնալ։ Այդ պատճառով էլ Ամուրի վանդակի կողքին մենք այծի համար կախովի տանիք ենք պատրաստել, որպեսզի բաց երկնքի տակ չմնա»,- ասել է տնօրենը եւ նշել, որ ցանկության դեպքում Տիմուրը կարող է գիշերել իր նոր ապաստանում։

Վագրն եւ այծն առաջվա պես անբաժան են։ Այծն ամեն օր ուղեկցում է վագրին նրա զբոսանքների ժամանակ։