Սանկտ Պետերբուրգում սկսվել է Սինայի թերակղզում A321 օդանավի աղետի զոհերի մարմինները հարազատներին հանձնելու ընթացակարգը: Այս մասին նշել է Պետերբուրգի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Ռժանենկոն:
Նրա խոսքով, դեռեւս դժվար է ասել, թե որքան կտեւի այդ գործընթացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նշվել էր, որ ավարտվել է Եգիպտոսում А321-ի ավիաաղետից զոհվածների գենետիկ փորձաքննությունը:
Հոկտեմբերի 31-ին Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիայի» օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում, օդանավի 217 ուղեւորն ու անձնակազմի յոթ անդամները զոհվել էին:զոհվածների գենետիկ փորձաքննությունը:




























