Բավական է թուրք ազգը դժվարություններ քաշի, թող պալատում աթար վառեն, թող պալատում ածուխ վառեն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի  «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին։

Թուրքական Habersol կայքի փոխանցմամբ Դեւլեթ Բահչելին պատասխանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն խոսքին, թե թուրք ժողովուրդը ամբողջ կյանքը բնական գազով չի տաքացել եւ Ռուսաստանի կողմից գազը կտրելու դեպքում աթարով էլ կտաքանան։

«Խոսելը հեշտ է։ Եկեք դուք էլ այդ դժվարությունները քաշեք։ Բավական է թուրք ազգը դժվարություններ քաշի, թող պալատում աթար վառեն, թող պալատում ածուխ վառեն»,-ասել է Դեւլեթ Բահչելին։