69-ամյա տղամարդը, որը Մելբուրնի սրճարաններից մեկում պատանդ էր վերցրել երկու կնոջ, ձերբակալվել է: ABC News-ը հաղորդում է, որ մի քանի ժամ կանանց պատանդ պահելուց հետո տղամարդը ինքնակամ հանձնվել է:

Ըստ իրավապահների՝ տղամարդը պատանդ վերցված երկու կանանցից մեկի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն մի քանի շաբաթ առաջ նրանք բաժանվել էին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, կատարվածի պատճառ է դարձել: