Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ ու Կաբարդինո Բալկարիայի խորհրդարանի պատգամավոր Հադիս Բոտաեւին սպանել են դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ռեգիոնի ուժային կառույցներում նրա աղբյուրը: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Վիրաբույժին սպանել են նրա սեփական տանը: Հադիս Բոտաեւը 57 տարեկան էր:
Անցած տարի Բոտաեւին ընտրել էին Կաբարդինո Բալկարիայի խորհրդարանի պատգամավոր: Խորհրդարանում նա զբաղեցնում էր ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի համանախագահի պաշտոնը, նաեւ սոցիալական քաղաքականության, աշխատանքի ու առողջապահության հարցերով հանձնաժողովի անդամ էր:


























