Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը կարծում է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Միացյալ Նահանգների՝ կարգավորման գործընթացում ավելի ակտիվ մասնակցության դեպքում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Վերլուծաբանի խոսքով՝ վերջին շրջանում նման հեռանկարն ավելի հավանական է դարձել:
Ւսկ հայտնի պատմաբան, Քլարքի համալսարանի դասախոս Թաներ Աքչամը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը բացասաբար կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի վրա:
«Ղարաբաղը կարող է դառնալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի ռազմադաշտ», - ասում է Աքչամը:
Պատմաբանի խոսքով՝ նման վտանգի մասին են վկայում Անկարայի վերջին գործողությունները Հարավային Կովկասում. «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացման պես՝ Բաքուն առաջին դուռն էր, որը թակեց թուրք կառավարությունը»:
Ըստ ամերիկացի վերլուծաբանների՝ ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն անցնելու են բավականին բարդ պայմաններում:




























