UPS ընկերության բաժանմունքը տարհանվել է այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել մի կասկածելի ծանրոցի մասին, որը հասցեագրված էր Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում հարձակումներ կատարած ամուսիններ Ռիզվան ֆարուկին ու Տաշֆեն Մալիքին, հայտնում է Associated Press-ը:
Տեղական ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ ծանրոցն ուղարկողի անձը ստուգված է, սակայն ընկերության բաժանմունքը միեւնույն է տարհանման մասին որոշում է կայացրել:
Այս պահին տեղում սակրավորների ջոկատ է աշխատում, հայտնում է Gazeta-ն:



























