Ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են, որ կալիֆորնիական Սան Բերնարդինո քաղաքում գրոհներ իրականացրած Ռիզվան Ֆարուքին եւ Թաշֆեն Մալիքին ուղարկված ծանրոցը վտանգ չի ներկայացնում:

Հատուկ ջոկատը ստուգել է ծանրոցը, որը հայտնաբերել էր  UPS ընկերության վարորդը եւ չի գտել որեւէ նշան այն բանի, թե պարունակությունը վտանգ է ներկայացնում, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Ընկերության բաժանմունքի աշխատակիցներին երեք ժամով տարհանել են, այս պահին նրանք վերադարձել են աշխատանքի: