Իտալացի շեֆ խոհարար Ջորջիո Լոկատելլին Բրիտանական թանգարանի խնդրանքով 2000-ամյա վաղեմության բաղադրատոմսով հաց է թխել: Քարացած հացը հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել էին հին հռոմեական Գերկուլանումե քաղաքում, որն ավերվել էր  մ.թ. 79 թվականին Վեզուվի հրաբուխի ժայթքումից (նույն այս հրաբուխը կործանել էչ Պոմպեյը): Խոհարարը կարողացել է քարացած հացի մնացորդներից վերականգնել բաղադրատոմսը: Դրա համար անհրաժեշտ է եղել 400 գ թթխմոր, 12 գ խմորիչ, 18 գ սնձան (սպիտակուցային  նյութ), 24 աղ, 532 գ ջուր, 405 գ հաճարի ալյուր եւ 405 գ խոշոր աղացած ալյուր, հայտնում է Kedem-ը: