«Իսլամական պետության» գրոհայիններ իրենց վրա են վերցրել Ադենի նահանգապետ Ջաֆար Սաադի եւ նրա շրջապատի մի քանի մարդկանց սպանության պատասխանատվությունը: ԱՀաբեկիչների հայտարարությունում նշվում է, որ ականապատված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ նահանգապետի ավտոշարասյունը անցնելիս է եղել Ադենի արեւմտյան շրջանով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ Ջաֆար Մոհամեդ Սաադը մահացել է, երբ մահապարտ ահաբեկիչը ականապատված մեքենայով մխրճվել է նահանգապետին ուղեկցող ավտաշարասյան մեջ: Միջադեպի հետեւանքով մահացել է առնվազն 6 թիկնապահ, կան վիրավորներ: Այս շրջանը ներկայումս վերահսկում են Եմենի պաշտոնական իշխանությունները, մինչ այդ այն ապստամբ հուսիների վերահսկողության տակ էր: