Եմենում Ադենի նահանգապետը սպանվել է դեկտեմբերի 6-ի ահաբեկչության հետեւանքով, հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայություններում իր աղբյուրը:

Ջաֆար Մոհամեդ Սահադը զոհվել է, երբ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ նյութերով պատված մեքենայով մխրճվել է նրա ավտոշարասյան մեջ:

Առնվազն վեց թիկնապահ է զոհվել: Մի քանի մարդ վիրավորում է ստացել: Կատարվածի համար պատասխանատվությունը առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն հայտնի է, որ այդ տարածաշրջանում արդեն երկար ժամանակ է գործում են իսլամիստները, հայտնում է Lenta.–ն:

Եմենում արդեն մի քանի տարի է քաղաքացիական պատերազ է շարունակվում: Պայքարող կողմերից մեկը հոուսիտների մարտական թեւն է՝ շիա «Անսար Ալլահ» շարժումը ու նախագահ Ալի Աբդալլա Սալեխին հավատարիմ բանակի մի մասը, մյուսն էլ՝ նրանց կողմից արտաքսված սունի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերն են: