Ամերիկյան Թոլիդո քաղաքում ծառայողական պարտականությունները կատարելիս ոտքից վիրավորում է ստացել պիցցա առաքող տղան: Պատահական կրակոցի մեղավորը շունն էր, որը բնակվում էր պիցցա պատվիրածներից մեկի տանը: 

Ինչպես հայտնում է RT –ն վկայակոչելով WTOL11–ը, կենդանին պատահաբար գետնին է գցել լիցքավորված հրազենը: Վիրավորումը թեթեւ է եղել, այնպես որ առաքիչը շուտով կլվերադառնա աշխատանքի:

«Ես առաջ էլ եմ այդ նույն հասցեով պիցցա բերել, բայց ինձ վրա ոչ ոք չի կրակել»,- ասել է 18 -ամյա տուժած Ռայան Բրիլը:

Շան տերը նրան առաջին օգնություն է ցուցաբերել ու շտապ օգնություն կանչել: