Մեծ Բրիտանիայի իշխանությունները ավելի քան 1000 մարդու են տարհանել «Դեսմոնդ» փոթորկի պատճառով, հայտնում է BBC-ն:

Բարձրացած ջրի մակարդակն օրհասական նիշերի է հասել Անգլիայի հյուսիսում ու Շոտլանդիայի որոշ շրջաններում:

Տեղական իշխանությունների տվյալներով, ջրի տակ են մնացել հարյուրավոր տներ, հայտնում է Gazeta-ն:

Անգլիայի ու Շոտլանդիայի միջեւ երկաթգծային հաղորդակցությունն այս պահին ընդհատված է: Ավտոմոբիլային որոշ մայրուղիներով երթեւեկությունը նույնպես դադարեցված է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ տուժած տարածքներին օգնելու նպատակով մոբիլիցացվել է բանակը: