Տոկիոյի կենտրոնում Apple խանութը փակվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Խանութում ծրագրված էր միջոցառում՝ ճապոնական ռեժիսոր Իսաօ Յուկիդադի մասնակցությամբ: Դեկտեմբերի 6-ի առավոտյան խանութը մի նամակ է ստացել պայթյունի սպառնալիքով, եթե հանդիսականի հետ հանդիպումը չհետաձգվի:

Նշում են, որ միջոցառումը անմիջապես հետաձգվել է, իսկ խանութն էլ փակվել:

Մեկուկես ժամվա որոնումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:

Ոստիկանությունը գործ է հարուցել «սպառնալիքի միջոցով գործունեությանը վնաս հասցնելու մասին»: Սկսվել է հետաքննություն: