Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2015 թվականի համար նախատեսված աշխատանքները եւ գայլերի մորթիների ընդունման գործընթացն ավարտվել է:

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման հանձնաժողովը որսված գայլերի մորթիների ընդունումն սկսել էր սույն թվականի մայիսի 7-ից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը: Այդ ժամանակահատվածում ընդունվել է 200 գայլի մորթի: