Թուրքիայում մի քանի հարգարժան պրոֆեսորներից բացի համալսարանները ապուշների հավաքածու են։ Նման հայտարարություն է արել Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը։

Թուրքական Tempo ամսագրի հետ զրույցում հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը փոփոխվող Թուրքիայի հետ կապված հարցերին պատասխանել է  իրեն հատուկ ոճով։  «Մենք էլ ենք փոխվում։ Նույնիսկ հակաբիոտիկների դարաշրջան է ավարտվել։ Բայց ասեմ, որ մարդիկ ապուշացել են։ Մի քանի հարգարժան պրոֆեսորներից բացի համալսարանները ապուշների հավաքածու են։

Չգիտենք լինել անհատ, լինել մարդ։ Ինչի՞ մասին է լինելու քո նախասիրությունը երաժշտության  մեջ։ Ինչ-որ սիմֆոնիա ես գրե՞լ մինչեւ հիմա։ Սեզեն Աքսո, Զեքի Մյուրեն...։ Սրանք են քո երաժիշտները։ Բայց դրանցով չի լինի»,-ասել է Արա Գյուլերը։

Այն հարցին, թե կապիտալիզմն է այդ ամենի մեղավո՞րը, Արա Գյուլերը պատասխանել է. «Իհարկե, մարդիկ մի քիչ փող տեսան։ Շինարարությունը շատացավ։ Մարդը տուն առավ, կին առավ, երեխա ունեցավ։ Հավատում է Աստծուն, օրը 5 անգամ էլ նամազ անում, բայց չեն սիրում իրենց մասնագիտությունները եւ չգիտեն էլ դրանք։ Նայում են ուղղակի ապրելուն։ Մենք անարժան ենք»։

Լրագրողի այն հարցին, թե Արա Գյուլերի լուսանկարներում Թուրքիայի ժողովուրդն է եւ առանց նրանց չսիրելու, ինչպե՞ս կարելի էր նրանց նկարել, Արա Գյուլերը շեշտել է, թե իհարկե, ցանկանում է մարդկանց սիրել։ «Բայց պոռնիկի զավակները սիրելու բան չեն։ Շատ փչացածներ կան մեր մեջ։ Հոգեպես վատ մարդիկ կան։ Խորհուրդ կտամ մի վայրկյան առաջ մահանալ ու հանգիստ տալ»։