Սթոունհեջը սեքոնդ հենդ հուշարձան է. նրա ներքին օղակի կապույտ քարերը եղել են Ուելսի տարածքում եւ միայն 500 տարի անց են դրանք տեղափոխվել Անգլիայի Ուիլթշիրի կոմսության տարածք։ Նոր բացահայտման մասին բրիտանացի հնագետները հայտնել են Antiquity ամսագրում, փոխանցում է The Guardian-ը։
Ավելի վաղ կարծիք կար, որ Սթոունհենջի ներքին կամարի կապույտ քարերը տաշել են Փրեսելիի բլուրների վրա՝ Սոլսբերիի հարթավայրից 220 կմ հեռավորության վրա։ Սակայն գիտնականները Ուելսում հայտնաբերել են ժայռային մերկացում, որի խորացումները ձեւով եւ չափով համապատասխանում են Սթոունհենջի դոլերիտներին։ Գիտնականները դրա կողքին գտել էին նման քարեր, որոնք հին շինարարները հանել էին ժայռերից, սակայն թողել էին տեղում։ Ապագա սյուները ամբողջովին չէին քանդակվել։
Հնագետները պարզել են, որ այդ քարերը դուրս են բերվել մ.թ.ա. 3400-3200 թթ.։ Սթոունհենջի կենտրոնական մասի կապույտ քարերն ու քարե օղակները պատրաստվել էին մ.թ.ա. 2440-2100 թթ., իսկ առաջին քարերը հայտնվել էին Սոլսբերիի հարթավայրում մոտ մ.թ.ա. 2900 թ., փոխանցում է Lenta-ն։
«Հնարավոր է, որ քարի դարի մարդկանց 500 տարի է անհրաժեշտ եղել քարերը Ուելսից Ուիլթշիր տեղափոխելու համար։ Բայց, ըստ իս, դա քիչ հավանական է։ Ամենայն հավանականությամբ քարերը սկզբում օգտագործվել են տեղի հուշարձանի համար։ Հետո հուշարձանը քանդել էին, իսկ քարերը տեղափոխել Ուիլթշիր»,- ասել է նախագծի ղեկավար Մայք Փարքեր Փիրսոնը։
Նման հեռավորության վրա հսկայական քարերի տեղափոխությունը նեոլիթի դարաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նվաճումն է։




























