Հայաստանում բիզնեսը մեծ մասամբ չի հետեւում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, նույնիսկ եթե նրանց մասնագիտությունը կարեւոր է տվյալ բիզնեսի համար: Այդ մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը, որն առաջարկում է որակի ցուցանիշների համակարգ ներմուծել:
«Ուսանողն ավարտում է բակալավրիատը, մագիստրատուրան, պետական քննություն է հանձնում, ամեն ինչ գերազանցությամբ: Սակայն գործատուներին նա չի հետաքրքրում: Որովհետեւ նրա ուսումնական ծրագրերն այնքան են հնացել, որ շրջանավարտը բոլորովին էլ «մասնագետից հինգ պակաս» չէ: Եվ գործատուները գիտեն դա: Դրա համար էլ պետության խնդիրն է կրթական համաարգն ավելի ժամանակակից դարձնել», - նշել է Մելքումյանը:




























