Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ թունդ կոկտեյլները, որոնք ցածր կալորիականությամբ շաքարի փոխարինիչներ են պարունակում, ավելի արագ եւ ուժեղ հարբեցում են առաջ բերում, քան ավանդական շաքար պարունակող կոկտեյլները: Փորձարկման ընթացքում երկու խմբի օղու երկու խառնուրդ են տվել, մեկը` սովորական լիմոնադի հետ, մյուսը` ցածր կալորիականությամբ: Անալիզները ցույց են տվել, որ երկրորդ խմբում հարբելը 25 տոկոսով ավելի արագ է տեղի ունեցել:
Գիտնականների կարծիքով, նման ազդեցությունը բացատրվում է նրանով, որ շաքարը դանդաղեցնում է ալկոհոլի յուրացումը, ինչը օրգանիզմին օգնում է մասամբ հաղթահարել թունավորումը այն դեպքում, երբ շաքարի փոխարինիչները չեն խոչընդոտում ալկոհոլի յուրացմանը եւ այն արագ ուղեղ է հասնում: Միաժամանակ մարդը կարող է չզգալ տարբերությունը եւ շարունակել զվարճանքը` իր վիճակը բարդացնելով նորանոր կոկտեյլներով: Այս խնդիրը հատկապես այժմեական է աղջիկների եւ կանանց համար, որոնք ցածր կալորիականությամբ կոկտեյլներ են նախընտրում: Սեփական անվտանգության եւ օրգանիզմի վրա դրանց վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս ընտրել շաքար պարունակող խմիչքների հիմքի վրա ստեղծված կոկտեյլներ, գրում է Kedem-ը:


























