Ավստրիական Վիեննա քաղաքում ոստիկանությունը Դանուբի ջրերում ավելի քան 100 հազար եվրո է հայտնաբերել, տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ առաջինը փողը նկատել է քաղաքի մի բնակիչ եւ դրանց հետեւից գետն է նետվել: Անցորդները մտածել են, որ փորձում է ինքնասպան լինել եւ ոստիկանություն են կանչել:
Ոստիկանները տեղ են հասել այն պահին, երբ տղամարդը ջրից 100 и 500 եվրո արժողությամբ թղթդրամներ էր հանում, գրում է Gazeta-ն:
Ավստրիական օրենքների համաձայն, փողը գտած եւ դրանք ոստիկանությանը փոխանցած մարդը կստանա գումարի 5-ից 10 տոկոսը:
Ոստիկանության ներկայացուցիչ Ռոման Հասլինգերի խոսքով, նման խոշոր գումարի գողության կամ այլ հանցագործության վերաբերյալ հաղորդագրություն չէր եղել:



























