Հնդկաստանի արեւմտյան Մումբայ քաղաքում հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան հազար հոգի տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել, հազարից ավելի տուն ոչնչացել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահների համաձայն, նախնական տվյալներով, հրդեհի պատճառը կենցաղային գազի բալոնի պայթյունն է:
Ականատեսների խոսքով, շուրջ երկու տասնյակ պայթյուն է որոտացել: Հրդեհը հաջողվել է տեղայնացնել 3.5 ժամ անց միայն: Ներկայում կրակը գրեթե ամբողջությամբ մարվել է:



























