Twitter սոցիալական ցանցը պատմել է անցնող տարվա հիմնական միտումների մասին: Այս տարին Twitter-ն անվանել է էմոձիի տարի, իսկ 2014 թվականը սելֆիի տարի էր հայտարարվել:
Սոցցանցում ամենից աղմկահարույց միտումը զգեստի գույնի՝ ճերմակ-ոսկեգույնի կամ սեւ-կապույտի շուրջ փետրվարյան բանավեճերն էին: Տարածված թեմաներ են եղել նաեւ Charlie Hebdo-ի խմբագրությանը եւ փաստականներին աջակցությունը:
2015 թվականին Twitter-ի օգտատեր են դարձել Բարաք Օբաման, Էդվարդ Սնոուդենը, Գայ Ռիչին, Լյուկ Բեսոնը, Անտոնիո Բանդերասը, Գիլյերմո Դել Տորոն եւ այլք: Twitter-ի պատմության մեջ ամենից արագը 1 մլն բաժանորդ հավաքած օգտատեր է դարձել Քիմ Քարդաշյանի՝ սեռը փոխած խորթ հայրը՝ Քեյթլին Ջեները (նախկինում՝ Բրյուս Ջեներ): Ըստ Gazeta.ru-ի, 1 մլն բաժանորդ հավաքելու համար նրանից ընդամենը 4 ժամ եւ 3 րոպե է պահանջվել:




























