Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում երեք Բորինգ 747-200Ֆ բեռնատար օդանավերի տիրոջը կամ տերերին են փնտրում:

CNN-ի հաղորդմամբ, օդանավակայանի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին տեղական լրատվամիջոցներում հայտարարություն են տեղադրել՝ խնդրելով, որպեսզի տերը 14 օրվա ընթացքում վերցնի իր օդանավերը, հակառակ դեպքում դրանք կարող են վաճառվել կամ օգտագործվել:

Ըստ Lenta-ի, մոռացված օդանավերի տեր է նշվում իսլանդական Air Atlanta Icelandic ավիաընկերությունը, սակայն այստեղ հայտարարել են, որ օդանավերը 2008 թվականին վաճառել են: