Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւից Քեմերոնի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Քեմերոնը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ռազմական օդանավի խոցման առնչությամբ, հաղորդում է Gazeta-ն:
Իր հերթին, Պուտինը հրավիրել է բրիտանացի փորձագետներին մասնակցել խոցված «Սու-24»-ի «սեւ արկղերի» տվյալների վերածնմանը:



























